HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման արդյունքում հնարավոր դրական զարգացումները, ինչպես տնտեսության առանձին ճյուղերի, այնպես էլ մարդկանց շարժունակությունը:

Մհեր Գրիգորյանն առանձնակի շեշտել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը և ԵՄ գործընկերներին ներկայացրել առանցքային ոլորտներում իրականացված և նախանշված բարեփոխումները:

Զրուցակիցներն անդրադարձել են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, ինչպես նաև սահմանների կառավարման հարցերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter