HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ավստրիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները (նստավայրը՝ Թբիլիսի): Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության ձևաչափերով:

Առանձնահատուկ կերպով շեշտվել է Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գնահատելի գործունեության կարևոր դերակատարությունն ու նշանակությունը:

Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթամշակութային փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը դրական են գնահատել երկրների միջև տարբեր մակարդակներում արդյունավետ շփումներն ու փոխայցելությունները, որոնք նոր խթան են հանդիսանում տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցության ամրապնդման համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter