
Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա
Եվրոպական ոստիկանության՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը և ՀՀ ներքին գործերի նախարարը ապրիլին ստորագրել են «ՀՀ ՆԳՆ և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը։
Այն հնարավորություն է ընձեռում Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի միջոցով հնարավորություն է ստեղծվում անմիջական կապ հաստատել ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:
Ներքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:
Համաձայնագրի հիմքով՝ Հայաստանի Հանրապետության Կապի ներկայացուցիչը կգործի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից։
Մեկնաբանել