HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կես մլրդ դրամ` կրթական, մշակութային և սպորտային շինությունների բարեկարգման համար

Մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների նախագծման եւ կատարման համար գումար կհատկացվի։

Նախատեսվում է՝ Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տարածքի բարեկարգման, Երևանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծման, մոտ երկու տասնյակ կրթական-մշակութային կառույցների մասնակի կամ ամբողջական վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացնել մոտ 500 մլն դրամ։

Մասնավորապես, Գյումրի, Ապարան և Վաղարշապատ համայնքները բյուջեների սղության պատճառով չեն կարողացել ապահովել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում նախակրթարանների ստեղծման շինարարական աշխատանքների համաֆինանսավորումը։ Գյումրիում նախակրթարանների ստեղծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, նախակրթարանները ապահովված են անհրաժեշտ գույքով և ուսումնական պարագաներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter