HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներդրումային ծրագրեր իրականացնելու համար մի շարք կազմակերպություններ մաքսատուրքից կազատվեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մի շարք կազմակերպությունների գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերն իրագործելու համար սարքավորումների կամ հումքերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։

«ԷԿՈ ՊԱԿ» ընկերությունը 33․4 մլն դրամի ներդրում է նախատեսում, արտոնության համար ներկայացրել է 16․8 մլն դրամի ապրանք, 1․6 մլն դրամ մաքսատուրք չի վճարի։ Կազմակերպությունը 17 աշխատատեղ ունի, 106 հազար դրամ միջին աշխատավարձով։

«ՀԱՅՎԵՅԶ» ավիաընկերությունը 45 աշխատատեղ ունի, 850 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացրել է 12․5 մլրդ դրամի ապրանք, մաքսային արտոնությունը 1․5 մլրդ դրամ է կազմում։

«ՅՈՒՆԻՔՈ» ընկերությունը նախատեսվում է տեղադրել և շահագործել 3ՄՎՏ հզորությամբ արևային կայան՝ արտադրված էլեկտրական էներգիան վաճառելով ազատ շուկայում։ Ներկայումս ունի 3 աշխատատեղ՝ 97 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2025-ը նախատեսում է ունենալ 5 աշխատատեղ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 79․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5․2 մլն դրամ:

«ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ»-ը ներկայումս 55 աշխատատեղ ունի 242 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թվականը նախատեսվում է հասցնել 75-ի։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մինչև 35 կիլովոլտ բարձր լարման և մինչև 25 կՎտ հզորությամբ նավթային, 2500 կՎտ հզորությամբ չոր ուժային տրանսֆորմատորների արտադրության համար։ Ներկայացրել է 11,7 մլրդ դրամի ապրանք։ Ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 589,6 մլն դրամ։

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ-ն 171 ավտոբուսի ներկրման արտոնության համար է դիմել։ Ներկրվող ապրանքի արժեքը գնահատվել է 6,3 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 945 մլն դրամ:

Ներկայումս կազմակերպությունը ունի 1433 աշխատատեղ 391 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 1878-ի՝ 407 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նոր շարժակազմերով կհամալրվեն քաղաքային 67 ավտոբուսային երթուղիներ։

«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ» արտոնություն ստանալու համար ներկայացրել է 1․16 մլրդ դրամի ապրանք: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2029 թվականը նախատեսում են ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն, շուկայական պահանջարկը հաշվի առնելով, ևս 4,29 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակի  կարիք ունի։ Ներմուծվող հումքի ընդհանուր արժեքը կազմում է 7․6  մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 437 մլն դրամ։

«ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ն նախատեսում է արևային ֆոտովոլտային կայանների կառուցման  համար նախատեսված ալյումինե պրոֆիլներ արտադրելու համար սարքավորումներ ներմուծել։ Արտոնության համար նշած ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 2․23 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125․5 մլն դրամ։

«ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ԲԲԸ-ն նախատեսում է պողպատի ձուլման համար ապրանքներ ներմուծել։ Նախատեսում են տարեկան 30 հազար տոննա պողպատի կիսապատրաստուկներ արտադրել։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 7․4 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 429․7 մլն դրամ։

Իսկ «ԴԱՍՈ ՊՐԻՆՏ» ընկերությունը դիմել է արտոնությունը դադարեցնելու համար։ Այն ներմուծում էր սարքավորումներ և հումք-նյութեր՝ տպագրական գործունեության իրականացման նպատակով։ Այժմ ընկերությունը նպատակ ունի վաճառել ներմուծված սարքավորումներից պատրաստված հոսքագիծը, ինչը հիմք է հանդիսացել արտոնությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումի ներկայացման։

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter