
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա մայիսին Դուշանբեում
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի մայիսի 30-ին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին Մոսկվայում կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն առաջարկվում է անցկացնել 2025 թվականի մայիսի 30-ին Դուշանբե քաղաքում։ Տաջիկստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությունն առկա է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը, առկա պրակտիկայի համաձայն, տարեկան երկու անգամ նիստ է անցկացնում: Արտահերթ նիստեր կարող են գումարվել պետություններից մեկի կառավարության նախաձեռնությամբ:
ԱՊՀ նախագահությունը 2025 թվականին կանցնի Տաջիկստանին։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել