HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օգնեցեք խնդրում եմ»,- ասում է 78-ամյա կենսաթոշակառուն

Ձեզ եմ դիմում այն ակնկալիքով, որ կբարձրաձայնեք այն ցինիկ ու բացահայտ թալանի, հափշտակության մասին, որն իրականացվում են ՀՀ իշխանական կառույցները` կառավարությունը, ԱԺ-ն, ՀՀ նախագահն իրենց «օրինաստեղծ» գործունեությամբ (առաջինն` իր օրենսդրական նախաձեռնությամբ, երկրորդն` իր օրենքի մշակմամբ ու ընդունմամբ, երրորդն` իր օենքի հաստատման լիազորությամբ) և նաև հետամուտ կլինեք ու կօգնեք ինձ և իմ կարգավիճակում հայտնված բազմաթիվ մարդկանց իրավունքները ոտնահարող անօրինական օրենքի վերանայմանը:

Խոսքը վերաբերում է 19.11.2002 թ.-ին ընդունված «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ:

Ես Լիդիա Հովհաննեսի Վարդանյանն եմ, 78-ամյա կենսաթոշակառու: 2009 թ.-ի օգոստոսին մեկնեցի ՌԴ՝ դստերս մոտ (կարծում եմ` անհրաժեշտություն չկա ներկայացնելու, թե ինչու են կենսաթոշակառու մարդիկ գնում Հայասանից դուրս ապրող իրենց զավակների մոտ որոշ ժամանակ ապրելու): Բնականաբար, ես տեղյակ էի կենսաթոշակների մասին այն ժամանակ գործող օրենքի այն կետին, որ երեք տարվա չստացած թոշակս վերադարձիս կարող եմ ստանալ: Վերադարձել եմ 2012 թ.-ի հուլիսի 28-ին և դիմել եմ ստանալու իմ տարիների աշխատանքի արդյունքում իմ վաստակած, ինձ հասանելիք կենսաթոշակը և ցնցվում եմ, երբ տեղեկացնում են, որ միայն մեկ տարվանը կարող եմ ստանալ...

Փաստորեն իմ պետությունը որոշում է կայացրել բացահայտ կողոպտել, թալանել, հափշտակել կենսաթոշակառուիս փողը` փոխանակ պաշտպանի իմ իրավունքները, բարելավի իմ վիճակը: Վիրավորված ու ընկճված եմ, ինձ անպաշտպան եմ զգում...մեր «խելոք» իշխանավորները փաստորեն պատրաստ են ամեն տեսակ ցինիզմի... Մի՞թե հնարավոր չէր իմ կարգավիճակում հայտնված կենսաթոշակառուների գրանցման հասցեներով տեղեկացումներ ուղարկել... Մի՞թե ավազակաբարո գործելակերպն առավել հոգեհարազատ է ՀՀ իշխանություններին, սոցապ նախարարությանը, որն իբր կոչված է խոցելի խմբերի շահերը պաշտպանելուն, մեր խնդիրները լուծելուն:

Ինչպե՞ս կարող է օրենքը հետադարձ ուժ ունենալ: Ես նաև շատ եմ ուզում իմանալ, թե ով է այս օրենքում փոփոխության  հեղինակը, էդ «հանճարեղ» միտքը ում սրիկա ուղեղում է հղացել: Խե~ղճ Հայաստան, օր-օրի տռզող իշխանավորների, օլիգարխների՝ պետբյուջե չվճարված, թաքցրած եկամուտների և դեռ պետբյուջեից էլ թալանված փողերը ետ բերելու փոխարեն խլում են հասարակության ԽՈՑԵԼԻ խմբերի` կենսաթոշակառուների չնչին գումարները... Աչքներին շատ է երևում հա՞ մի երեք տարում կուտակված մեկ-երկու միլիոն դրամը... ՕԳՆԵՑԵՔ խնդրում եմ...

Մեկնաբանություններ (1)

Arthur
Cour européenne des droits de l'homme Conseil de l'Europe 67075 Strasbourg Cedex France Tél : +33 (0)3 88 41 20 18 Fax : +33 (0)3 88 41 27 30

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter