HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց

Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու հանգամանքով պայմանավորված։

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և ԱՊՀ այլ երկրների մասնագետներն իրենց զեկույցներում ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ իրենց երկրների տարածքում գտնվող հուշարձանների ընդգրկման փորձը: Համագումարում նախանշվել են համագործակցության հեռանկարներ։

ԿԳՄՍ նախարարության պատվերով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ մշակել է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանն է ներկայացվել: Ըստ այդմ՝ 2024 թհուլիս ամսին Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում այն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկ ընդգրկելու նպատակով 2024 թ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» նախնական գնահատման հայտը (Preliminary Assessment) ընթացիկ տարում նաև ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոն և ստացել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) կարծիքը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter