
Անահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Քեթրին Բոմբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել