Հողամասում կանեփ է աճեցրել
Հուլիսի 31-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության ծառայողները Նոր Արեշի 31-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են 11 կգ 400 գ կանեփանման կանաչ զանգված:
Նույն օրը հիշյալ տնից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը խոստովանել է, որ իր տնամերձ հողամասում ցանել, աճեցրել և օգտագործել է մշակումն արգելված կանեփանման բույսեր:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել