Ոստիկանություն. կասկածները զուր չէին
Հուլիսի 31-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի շուկայի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված, նախկինում դատված Գվիդոն Մ.-ին, որը ցանկանում էր ցածր գնով և շտապ բջջային հեռախոս վաճառել:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 15.30-ին, հեռախոսը գողացել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մթերային խանութի ցուցափեղկից:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել