
Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հույս ունի. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիան հույս է հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կկնքվի խաղաղության շուրջ շուտափույթ համաձայնություն, ինչը կդառնա հիմք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում։
Խոսելով նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Գյուլերն ասել է, որ Ադրբեջանի անվտանգությունը կապված է Թուրքիայի անվտանգության հետ։
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ թուրք նախարարն ընդգծել է, որ «ահաբեկիչներին թույլ չեն տա օգտվել Սիրիայում տիրող անկայուն իրավիճակից»:
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել