HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուզարկել են փախչող Սուրենին ու գտել գողոնը

Հուլիսի 31-ին՝ ժամը 16.20-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի մոտից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
 
Պարզվել է, որ նա թիվ 81 երթուղային միկրոավտոբուսից իջնող 54-ամյա կնոջ պայուսակից, հափշտակելով դրամանապանակը, որի մեջ եղել է 152.000 դրամ և 2.000 ՌԴ ռուբլի, դիմել է փախուստի:
 
Կինը, նկատելով  ՃՈ ծառայողներին, մատնացույց է արել փախչող Սուրեն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակը` գումարով:
 
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter