
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականին
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել