HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական բարեփոխումները շարունակվում են

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված տարբեր հարցերի` նիստի ընթացքում զեկուցվել է ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին:

Մասնավորապես նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դրանքկրճատել:

Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ, ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter