HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Երևան ճանապարհին ավտովթարի հետևանքով երկու մարդ է մահացել

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված տուժածներ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ե․, ծնված 1969 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևոր Մ․ Գ․-ի (ծնված 1990 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter