
Դատարանը սահմանեց պատիժները. 4-10 տարի ազատազրկում
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Կամո Շահվերդյանի և մյուսների, վճռեց.
Կամո Շահվերդյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեկան օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258 հոդվածի 4-րդ մասով: ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով: 258 հոդվածի 4-րդ մասով դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: 66 հոդվածի կանոններով՝ հանցանքների համակցությամբ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարել 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար նշանակված պատժից մեկ տարին և Կամո Գուրգենի Շահվերդյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 10 տարի ժամկետով: Խափանման միջոցը թողնել անփոփոխ: Պատժի սկիզբը հաշվել 18.03.2011 թ.-ից: Պատիժը պետք է կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Վրույր Էվյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:
Ռոմիկ Մոսինյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատարանի վճռի օինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել