HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեան շտապօգնության 6 մեքենա կնվիրի Հայաստանին

Կորեայի Հանրապետությունը շտապօգնության 6 մեքենա կնվիրի Հայաստանին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը դեկտեմբերի 19-ին ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին: 

«Անցնող տարվա ընթացքում կորեացի գործընկերների հետ արձանագրել ենք կառուցողական համագործակցություն»,- նշել է նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն` ընդգծելով հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը:

Ըստ հաղորդագրության՝ նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը, ինչը կնպաստի հետագա համագործակցությանը:

Ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության` Կորեայի Հանրապետության կառավարությունը Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) 2024թ. ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շտապօգնության 6 մեքենա, որոնցով կթարմացվի Հանրապետական շտապօգնության ծառայության ավտոպարկը:

«Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը:

Քննարկվել է նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հնարավոր աջակցության հնարավորությունը:

Լուսանկարը՝ Առողջապահության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter