HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը տարին եզրափակում է 100-րդ հորիզոնականում

Հայաստանի ազգային հավաքականը 2024 թ. եզրափակում է ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականում: Նոյեմբերի համեմատ մեր ընտրանին տեղաշարժ չի գրանցել: Ընդհանրապես, տարեվերջյան աղյուսակում նոյեմբերի համեմատ փոփոխությունները շատ քիչ են: 

Համաշխարհային վարկանիշային դասակարգման առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան է, որին լավագույն 10-յակում հաջորդում են Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Իտալիան, Գերմանիան:

Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավանական մրցակիցներից Պորտուգալիան, ինչպես տեսնում ենք, 6-րդն է, իսկ Դանիան՝ 21-րդը: Մեր հաստատված մրցակիցներից Հունգարիան 30-րդն է, իսկ Իռլանդիան՝ 60-րդը:

Նախկին խորհրդային երկրներից ամենաբարձր տեղում Ուկրաինան է (25), հաջորդում են Ռուսաստանը (34), Ուզբեկստանը (58), Վրաստանը (68), Բելառուսը (98): Մյուսները Հայատանից ավելի ցածր դիրքերում են: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլում առաջիկա մարտին մեր ընտրանին մրցելու է Վրաստանի հետ:

Մեր հարեւաններից ամենալավ արդյունքն ունի Իրանը (18), Թուրքիան 28-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 68-րդը, իսկ Ադրբեջանը՝ 117-րդը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter