HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացվել է 1.95 մլն դրամ տուգանքի 19 որոշում

2012 թվականի հուլիսի 23-ից  27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23.07-27.07.2012 թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.95 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել 1.29 մլն դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի  ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 44.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50.2 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 250.0. հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի   2 որոշում և հաշվարկվել է 114.83 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Լոռի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0 հազ. դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 57.2 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի  պահպանության ոլորտ

Արմավիրի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում և հաշվարկվել է 700.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի ՏԲ կողմից արձանագրված ապօրինի ծառահատման   համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի  ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 262.5 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի  ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Վայոց ձորի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Կոտայքի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.56 մլն դր. գումար:                                    

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter