
ՏԿԵ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարչապետի որոշմամբ ՏԿԵ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի՝ դեկտեմբերի 20-ի այլ որոշումներով Արմեն Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը, Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել են ՏԿԵ նախարարի տեղակալների պաշտոններում։
Լուսանկարում աջից՝ Վաչե Տերտերյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել