HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփի երդմնակալության օրը ԱՄՆ-ն կարող է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դարձյալ դուրս գալու մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է շուտափույթ դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Ինչպես գրում է Financial Times-ը, Թրամփի շրջապատը պլանավորում է այդ մասին հայտարարել նրա երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին։

Պարբերականի հետ զրուցած փորձագետները ԱՀԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին պլաններն անվանել են միջազգային առողջապահության համար «աղետալի»։

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախոշոր դոնորն է։ Վերջին տարիներին Վաշինգտոնն ապահովել է կազմակերպության ֆինանսավորման մոտ 16%-ը։ 

Ջո Բայդենի վարչակազմում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով նախկին համակարգող Աշիշ Ջան FT-ին հայտնել է, որ նորընտիր նախագահի թիմի մի մասը ցանկանում էր ԱՀԿ-ում փոփոխություններ անել՝ Վաշինգտոնի վերահսկողության տակ պահելու համար, սակայն Թրամփի թիմում կազմակերպությունից դուրս գալու կողմնակիցներն ավելի ազդեցիկ են։

Իր պաշտոնավարման առաջին ժամկետի ժամանակ՝ 2020 թվականի ամռանը, Թրամփն արդեն իսկ նախաձեռնել էր ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալու մասին գործընթացը։ Այն ժամանակ նա կազմակերպությանը մեղադրում էր Չինաստանի շահերը սպասարկելու և կորոնավիրուսի տարածման պատճառով պատշաճ միջոցառումների բացակայության մեջ: Պաշտոնապես ԱՄՆ-ն ԱՀԿ-ից պետք է դուրս գար 2021 թվականի հուլիսին, բայց Ջո Բայդենն իր պաշտոնավարման հենց առաջին օրը չեղարկեց Թրամփի այդ հրամանը։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter