HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի քաղաքապետարանը կպարտադրի մինչև շինարարության ավարտը շինությունն ամբողջությամբ ծածկել ցանցով

Երևանի քաղաքապետարանը հստակեցրել է շինարարության ընթացքում կառուցապատողի կողմից շենքերը և շինությունները ծածկելու պահանջները:

Նախկինում շենքերի և շինությունների վերակառուցման և կառուցման աշխատանքների ընթացքում կառուցապատողը պետք է կազմակերպեր վերակառուցվող կամ կառուցվող շենքի կամ շինության արդեն իսկ կառուցված ամբողջ հատվածի 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը:

Այժմ քաղաքապետարանը հստակեցրել է օրենքի պահանջը՝ ավելացնելով, որ շինարարության ամբողջ ընթացքում շինությունը պետք է լինի ցանցով ծածկված` մինչև շինարարական աշխատանքների ավարտը, այդ թվում` երեսպատման, շենքի արտաքին հատվածներում բազրիքների և այլ տարրերի ու պատուհանների տեղադրման աշխատանքների կատարումը: Որոշումն ընդունվել է այսօր Երևանի ավագանու հերթական նիստում։

Ցանցով ծածկումը պետք է իրականացվի ցանցը կառուցվող կամ վերակառուցվող շենքից կամ շինությունից մինչև 2.5 մետր հեռավորության վրա՝ առանձին կոնստրուկցիայի վրա ամրացնելու միջոցով:

Ավագանու որոշման հիմնավորմամբ՝ քաղաքապետարանն այս կերպ փորձում է նվազեցնել Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter