HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանում տաքսի ծառայությունների որակը կգնահատվի նոր չափորոշիչներով

Երևանի քաղաքապետարանն այսուհետ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար կսահմանի որակավորման աստիճանների չափորոշիչներ։ Խոսքը կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց մասին է։

Հաշվի կառնվեն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, վարորդի կամ վարորդների առողջական վիճակը, ավտոմոբիլի տեսակը, թողարկման տարեթիվը, տարիքը։ Իսկ որակի աստիճան կշնորհվի չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում։

Քաղաքապետարանը որպես առավելություն կդիտարկի հիբրիդային կամ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող մարդատար-տաքսի ավտոմոբիլի առկայությունը, ինչպես նաև այն մեքենաների առկայությունը, որոնց տարիքը չի գերազանցում 10 տարին։

Ըստ առաջադրված չափորոշիչների շնորհվելու է որակի աստիճան, որոնց հիման վրա ավագանին առանձին որոշումներով արտոնություններ կկիրառի։

Երևանի ավագանու որոշման հիմնավորմամբ՝ նպատակը մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման որակն ու անվտանգությունը բարձրացնելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter