
«Փաստացի-2024» լրագրողական հրապարակումների մրցույթ փաստերի ստուգման թեմայով
«Հետք»-ը և InFact/Փաստացի հարթակը հայտարարում են «Փաստացի-2024» լրագրողական հրապարակումների մրցույթ փաստերի ստուգման թեմայով։
Մրցույթի մասնակցության պայմանները
- նյութերը կարող են լինել ցանկացած տեսակի (հեռուստատեսային, ռադիո, առցանց, տպագիր), սակայն պարտադիր է, որ դրանցում լինի փաստերի ստուգում, այսինքն՝ ստուգված լինի որևէ տվյալ։
- նյութերը պետք է հրապարակված լինեն 2023-ի հոկտեմբերի 9-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
- յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել իր հեղինակությամբ միայն մեկ նյութ, սակայն կարող է նաև լինել առավելագույնը ևս մեկ նյութի համահեղինակ։ Այդուհանդերձ, նույն անձի ստորագրությամբ երկու նյութերից կարող է մրցանակ ստանալ միայն մեկը։
- «Հետքի» լրագրողների մենթորությամբ և/կամ «Հետքում» հրապարակված նյութերը չեն դիտարկվելու ժյուրիի կողմից։
Մրցանակային 1-3-րդ տեղերը կպարգևատրվեն դրամական մրցանակներով (1-ին տեղ՝ 200 000 դրամ, 2-րդ տեղ՝ 150 000 դրամ, 3-րդ տեղ՝ 100 000 դրամ)։ Նյութերը գնահատելու է անկախ մասնագիտական ժյուրին։
Գնահատման չափանիշները
- Փաստերի ստուգում և ստուգման աշխատանքի որակ,
- Հայաստանյան լսարանի համար թեմայի արդիականություն,
- Լրագրողական աշխատանքի վարպետություն։
Հայտերն ընդունվում են մինչև 2025-ի հունվարի 15-ը։
Գրանցման հայտը՝ այստեղ։
Մրցույթն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել