HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծարենցի փողոցն ինչու է անընդհատ քանդվում

«Հետք»-ի ընթերցող Դավիթ Սիմոնյանն օրեր առաջ դիմել էր խմբագրություն եւ դժգոհել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Մեծարենցի փողոցը վերջին մեկ տարում տասից ավել անգամ քանդվել է։ Ըստ նրա՝ այդ հատվածում մի քանի բնակելի համալիր է կառուցվում, և քանդման աշխատանքները, հավանաբար, դրանով են պայմանավորված։ Բայց նրան մտահոգում էր հետեւյալ հարցը՝ արդյոք պատկան մարմինները չեն կարողանում համակարգել այդ աշխատանքները, որպեսզի փողոցը մի քանի անգամ չքանդվի։

Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե ինչու է Մեծարենցի փողոցն անընդհատ քանդվում։ Այդ ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից առաջարկ ստացանք հանդիպել և տեղում արձանագրել առկա խնդիրները:

Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի, Մալաթիայի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հետ դեկտեմբերի 6-ին այցելեցինք փողոց։ Նեղ փողոցով մեքենաները դժվարությամբ էին անցնում, հետիոտնի համար նախատեսված հատված չկար, իսկ կառուցվող բնակելի շենքերին շինանյութ մատակարարող բեռնատարներն ամբողջ փողոցը լցնում էին փոշով։

Ռոմիկ Մխիթարյանը քաղաքացու հետ շրջեց մի քանի փողոցով, լսեց նրա մտահոգությունները, խոստացավ լուծել այլընտրանքային ճանապարհի հարցը՝ ասֆալտի քերուկի միջոցով։

Մեր նկարահանումից գրեթե երեք շաբաթ է անցել, Դավիթն ասում է՝ փողոցում կրկին ակտիվ շինարարական աշխատանքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter