
Ղազախստանում կործանվել է Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռը. նախնական տվյալներով կան տասնյակ զոհեր
Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 տեսակի մարդատար ինքնաթիռը, որը գործում էր AHY8243 կոդի ներքո, կործանվել է Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Այդ մասին հայտնում են ղազախական և ադրբեջանական լրատվամիջոցները։ Orda.kz-ը գրում է, որ ինքնաթիռն ընկել է Ակտաուի օդանավակայանի տարածքում։
🚨#SONDAKİKA Azerbaycan Havayolları’nın Bakü Grozny seferini yapan uçagı Kazakistan’ın Aktau şehri yakınlarında düştü.
— Gökhan Artan (@gokhanartancom) December 25, 2024
Kazakistan Sağlık Bakanı, Aktau yakınlarında meydana gelen uçak kazasından altı kişinin sağ kurtulduğunu açıkladı. Uçakta, 105 yolcu ve 5 mürettebat vardı. pic.twitter.com/kYesIg85uV
Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը Բաքվից մեկնում էր Գրոզնի։ Ադրբեջանական APA գործակալությունը փոխանցում է, որ կործանված ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ի սկզբանե Казинформ-ն այլ տվյալներ էր ներկայացնում։ Ղազախական այս ալիքի փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել էր 105 մարդ։ Բայց ավելի ուշ, Baza-ն հրապարակել է ինքնաթիռում գտնվող ուղևորների ցանկը։ Ընդհանուր՝ 67 մարդ։ Նրանց մեծ մասը եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։
APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան: «Sputnik Азербайджан»-ը, հղում անելով ավիաընկերությանը, գրում է, որ վթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ ինքնաթիռի բախումը։
Նախնական տվյալներով՝ Ակտաուի օդանավակայանում ինքնաթիռն ընկել է թռիչքուղու հարակից դաշտում։ Flightradar-ի տվյալներից երևում է, որ վթարից առաջ ինքնաթիռը պտտվել է օդանավակայանի վրայով։
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանումը։ Ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան փրկվածներ։ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 6 մարդ ողջ է մնացել։ Այլ տվյալներով՝ ողջ է մնացել 12 մարդ։
Ինքնաթիռի կործանման պահը հայտնվել է տեսանյութերում։
Կոլաժը՝ APA գործակալության
Մեկնաբանել