HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Էլեկտրոնային բիզնեսի կառավարում կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի ներկայացումը

Այսօր «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի ունեցավ Էլեկտրոնային բիզնեսի կառավարում կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի ներկայացումը, որը իրականացվում է Եվրասիա միջազգային համալսարանի և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանների կողմից: Ծրագիրն իրականացվում է «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» Հայաստանի և  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) աջակցությամբ:

Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական աշխատանքների գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց ծրագրի առանձնահատկությունները, բովանդակությունը, կրթաթոշակային հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների փոխանակման առկա միջազգային ծրագրերը:

UITE-կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը նշեց, որ էլեկտրոնային բիզնեսի լուծումներն այլևս անխուսափելի են յուրաքանչյուր ոլորտի համար՝ լինի տուրիզմ, ապահովագրություն, առողջապահություն և այլն:

Ծրագրի համագործակիցները համոզված են, որ կրթական այս ծրագիրը կնպաստի էլեկտրոնային բիզնեսի ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացմանը, ինչի բացն այսօր Հայաստանում առկա է, իսկ միջազգային շուկա ինտեգրվելը դժվարանում է անհրաժեշտ հմտություններով և կարողություններով մենեջերների պակասի դեպքում: Այս մասին հայտնում է Եվրասիա միջազգային համալսարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter