
Արտահանման արգելք և ներմուծման սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների նկատմամբ
Սևանա լճում սիգի կենսազանգվածն ավելացել է։ Գործադիրում դա կապում են որսի կանոնակարգման հետ։ Չնայած, ըստ տարիների, որսի զանգվածը ևս աճել է։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Խնդրի լուծման համար Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման վեցամսյա արգելք կսահմանվի։
Իսկ 2025 թվականին Սերբիայից մի քանի ապրանքների ներմուծման համար սակագնային քվոտա կսահմանվի՝ կներմուծվեն սահմանափակ քանակով։
Դրանց մեջ են մտնում պանիրները` մինչև 2 տոննան, թրմоղիները՝ առավելագույնը՝ 8708 լիտր, ծխախոտը՝ առավելագույնը` 5 մլն հատ (թիվը վերաբերում է ծխախոտի մեկ գլանակին, այսինքն՝ 5 մլն հատ գլանակ)։
Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել