HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Կարամել» ասելով՝ բերանը չի քաղցրանա. Աբովյան-Երևան երթուղու վարորդները գործադուլ են արել

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երևան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները գործադուլ էին հայտարարել։ Նրանք դժգոհել են իրենց ստացած ցածր աշխատավարձից և աշխատանքային ոչ բարվոք պայմաններից։ Թերթը տեղեկացնում է, որ երթուղին պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին, որից էլ փորձել են ճշտել գործադուլի պատճառները։

Սակայն պատգամավորն ասել է, որ ինքը Հայաստանում չէ և տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել։ Թերթը դիմել է երթուղին սպասարկող «Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բեգանյանին, որը բացատրել է. «Նման բան չկա, մի ժամի չափ չեն աշխատել վարորդները, էդ էլ վերջնակետի տեղափոխման հետ էր կապված։ Աշխատավարձի հարց չի եղել»։

Սակայն 261 երթուղու վարորդներից մեկը թերթին հայտնել է, որ իրենք ժամանակավորապես համաձայնել են աշխատել, մինչև իրենց պահանջը կատարվի։ Հակառակ դեպքում գործադուլ կանեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter