HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով

Վաշինգտոնը պատրաստ է Երևանի ու Բաքվի հետ աշխատել ցանկացած ձևաչափով, որը կարող է երկու կողմերի համար ապահովել առաջընթաց։ Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, ինչն էական նշանակություն ունի անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- ընդգծել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Մենք պատրաստ ենք կողմերի հետ աշխատել ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- շարունակել է պաշտոնական Վաշինգտոնը։ 

Անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում տարբեր ձևաչափերով կայացել են հայ-ադրբեջանական բանակցություններ, որոնք միտված էին երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել էր այն կետերը, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն դեռ չունեն կոնսենսուս։ Այդ կետերն էին փոխադարձ հայցերից զերծ մնալու մասին պայմանը, ինչպես նաև երկու երկրների սահմանին կողմնակի ուժեր չտեղակայման մասին կետը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter