HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կալիֆոռնիայում ինքնաթիռը բախվել է շենքերից մեկին. կա 2 զոհ և 19 վիրավոր

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերթոն քաղաքում փոքր չորստեղանոց ինքնաթիռը բախվել է շենքերից մեկի տանիքին, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ և 19 վիրավոր։ Այդ մասին փոխանցում է The Associated Press գործակալությունը։

Մեկ շարժիչով չորս տեղանոց Van’s RV-10 տեսակի ինքնաթիռը բախվել է կահույքի պաստառների արտադրությամբ զբաղվող Michael Nicholas Designs ընկերության գործարանի տանիքին, որտեղ այդ պահին կար առնվազն 200 մարդ։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ զոհված անձինք եղել են ինքնաթիռում, իսկ տուժածները՝ շենքում։

Բախումը տեղի է ունեցել թռիչքից երկու րոպե անց։ Ինքնաթիռը դուրս էր եկել Օրինջ շրջանում գտնվող Ֆուլերթոնի համայնքային օդանավակայանից։

Օդանավակայանի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ինքնաթիռի օդաչուն ավիադիսպետչերներին փոխանցել է, որ արտակարգ վայրէջք կատարելու համար պլանավորում է վերադառնալ, սակայն չի նշել առաջացած խնդրի պատճառը:

«Ֆուլերթոն քաղաքը ձգտում է աջակցություն ցուցաբերել բոլոր տուժածներին և սերտորեն աշխատում է ներգրավված բոլոր գերատեսչությունների հետ՝ դեպքի մանրամասները պարզելու համար: Մենք երախտապարտ ենք մեր համայնքի ուժի և կարեկցանքի համար, որը մենք ճգնաժամերի ժամանակ ցույց ենք տալիս միմյանց»,- հայտարարել է Ֆուլերթոնի քաղաքապետը։

Կոլաժը՝ wionews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter