HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի կառավարության կազմում կադրային փոփոխությունները չեն տարածվի հիմնական նախարարների վրա

Թուրքիայի կառավարության կազմում մինչև փետրվարի վերջ կարող են կադրային փոփոխություններ տեղի ունենալ, սակայն դրանք չեն տարածվի առանցքային 5 նախարարների վրա: Այդ մասին հայտնում է Türkiye թերթը՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ հինգ կամ վեց նախարար կզրկվի իր պաշտոնից։ Ընդ որում, իրենց պաշտոնները կպահեն փոխնախագահ Ջևդեփ Յըլմազը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ինչպես նաև էկոլոգիայի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը։ 

2024 թվականի մարտին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որտղ հաղթել էր ընդդիմությունը, ԱԶԿ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում իրականացվող այս փոփոխությունները կվերաբերվեն ինչպես կուսակցության ղեկավարությանը, այնպես էլ համայնքային իշխանություններին։ Պարբերականը նշում է, որ կադրերի թարմացումը նախատեսվում է ավարտել մինչեւ իշխող կուսակցության համագումարը, որը նախատեսված է փետրվարի վերջին։

Թուրքիայի գործող կառավարությունը ձևավորվել է 2023 թվականի հունիսին՝ նույն թվականի մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։

Լուսանկարը՝ IHA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter