
Էնթոնի Բլինքենը կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա և Ֆրանսիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 4-9-ը կայցելի Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և Ֆրանսիա: Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ամերիկյան կողմի՝ Կորեայի Հանրապետությունում Բլինքենը «հանդիպումներ կանցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ», որոնց ընթացքում նախատեսում է քննարկել երկկողմ համագործակցության, ինչպես նաև «ազատ, բաց և բարգավաճ Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջխաղացման» հարցերը:
Ճապոնիայում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախատեսում է քննարկել երկու երկրների «դաշնակցային հարաբերություններում առաջընթացը», ինչպես նաև «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մի քանի հարցեր»:
Ֆրանսիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ էլ Բլինքենն ակնկալում է քննարկել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և դրանց սահմաններից դուրս առկա մարտահրավերները։
Լուսանկարը՝ Al Drago / Bloomberg via Getty Images file
Մեկնաբանել