HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը Fox News-ի հաղորդավարին կնշանակի ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվելու է Fox News հեռուստաալիքի լրագրող Թեմի Բրյուսը: Այդ մասին նա գրառում է արել Truth Social-ի իր էջում։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնում Թեմի Բրյուսը կմիանա պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մարկո Ռուբիոյին: Թեմին շատ երկար ժամանակ աշխատել է լրատվամիջոցներում և ավելի քան երկու տասնամյակ ճշմարտությունը փոխանցում է ԱՄՆ քաղաքացիներին: Համոզված եմ, որ նա նոր պաշտոնում ցույց կտա համոզելու նույն ուժն ու ոգու անվախությունը»,- նշել է Թրամփը։

Ներկայումս Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է Մեթյու Միլերը։

Լուսանկարը՝ John Lamparski/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter