HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը 1 մլն դոլար կնվիրաբերի Թրամփի երդմնակալության արարողության համար

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքն անձամբ մեկ միլիոն դոլար կնվիրաբերի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ալաբամայի հպարտ բնակիչ Քուքը նախագահի երդմնակալությունը համարում է ամերիկյան մեծ ավանդույթ և դրան նվիրաբերում է միասնության ոգով»,- հայտնել են պարբերականի զրուցակիցները։ Axios-ը նշում է, որ հենց Apple ընկերությունը որևէ նվիրաբերություն չի կատարի։

Ավելի վաղ Թրամփի երդմնակալության հիմնադրամին նվիրաբերություն կատարելու մասին հայտարարել էին Meta-ն և Amazon-ը, OpenAI ընկերության հիմնադիր և ղեկավար Սեմ Ալթմանը և մյուս խոշոր ընկերություններն ու գործարարները։

The Wall Street Journal-ը գրում է, որ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը տարիներ է ծախսել Դոնալդ Թրամփի հետ անձնական հարաբերություններ կառուցելու համար։

Axios-ի տվյալներով էլ՝ Քուքը բազմիցս հանդիպել է Թրամփի հետ նրա առաջին նախագահության տարիներին, իսկ արդեն 2024 թվականի դեկտեմբերին ընթրել նրա հետ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի նստավայրում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում։

Axios-ը հիշեցնում է, որ Apple ընկերությունը ԱՄՆ-ում և աշխարհում խոշորագույն հարկատուն է։

Լուսանկարը՝ Mandel Ngan/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter