HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական զինուժը խոցել է ռուսական 34 անօդաչու

Ռուսաստանի զինված ուժերը հունվարի 4-ի գիշերը 81 անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա, այդ թվում՝ Shahed տիպի հարվածային անօդաչուներով։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ 

Առավոտյան ուկրաինացի զինվորականները 34 անօդաչու թռչող սարք են խոցել Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Չերկասիի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Նիկոլաևի մարզերում: 

Ինչպես նշում է ուկրաինական կողմը, խոցված անօդաչուները վնաս են հասցրել Չեռնիգովի և Սումիի մարզերին։ Այնտեղ սեփական տներ են վնասվել։ Տուժածներին օգնություն է տրամադրվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ խոցված անօդաչուների բեկորներն ընկել են նաև Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի և Գոլոսեևսկի շրջաններում: Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Շենքերի փլուզման մասին ևս տեղեկություններ չկան։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները ՌԴ 5 մարզերում և երկրամասերում ոչնչացրել են ուկրաինական 16 անօդաչու։

Լուսանկարը՝ արխիվային/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter