Հանրապետության ողջ տարածքում ձյուն է սպասվում
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում ձյուն է սպասվում, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց:
Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել