Հյուսիսային Կորեան իրականացրել է 2025 թվականի հրթիռային առաջին փորձարկումը
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։
Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում։ Որևէ վնասի մասին տեղեկություն չի ստացվել: Ճապոնիայի իշխանությունները տարածաշրջանի նավերին կոչ են անում հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապ հաստատել իշխանությունների հետ:
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբայի գրասենյակին կից ստեղծվել է Փհենյանի կողմից հրթիռային արձակման մասին տեղեկատվության հավաքագրման և վերլուծության ճգնաժամային շտաբը:
Իսիբան պրոֆիլային նախարարություններին և գերատեսչություններին նաև հանձնարարել է տեղի բնակչությանը տրամադրել իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն, տարածաշրջանում ապահովել նավագնացության և քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը:
Հյուսիսային Կորեայի հրթիռային այս արձակումն առաջինն էր 2025 թվականին։ Վերջին անգամ Փհենյանը հրթիռային արձակում էր իրականացրել անցած տարվա նոյեմբերի 5-ին։ Ընդ որում, հրթիռի արձակումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն` Հարավային Կորեա ու Ճապոնիա այցի ժամանակ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել