HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկրները` մեկ հարկի տակ». Էթնիկ փառատոն

«Երկրները` մեկ հարկի տակ».  այս անվանումն է կրելու փառատոնը, որը կտևի չորս օր` սեպտեմբերի 26-28-ը և անցկացվելու է Օղակաձև այգում: Սեպտեմբերի 29-ին նախատեսված է փակման արարողությունը և կլոր սեղան: Փառատոնին  կարող են մասնակցել ինչպես տեղի արտադրող և ներկող ընկերությունները, այնպես էլ միջազգային ընկերությունները և դեսպանատները: Փառատոնն իր բնույթով լինելու է էթնիկ և առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: 

Պաշտոնական բացմանը ներկա կլինեն պետական այրեր: Նմանատիպ փառատոն երբևէ  չի անցկացվել Հայաստանում: Փառատոնն ունի նաև ճանաչողական բնույթ. կնպաստի  տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, կծանոթանան  հայկական ավանդույթներին, մշակույթին և խոհանոցին և ոչ միայն: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն է` միջազգային  ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար:

Փառատոնի կազմակերպիչները հայտնում են որ լինելու է նաև ցուցահանդես-վաճառք, որը ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը և վաճառելու այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter