էկոնոմիկայի նախարարը փորձարկել է «Դուկատ» վճարային համակարգը
Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մի խումբ պաշտոնյաների հետ պաշտոնոկան այցով հյուրընկալվեց «Գերազանցության տեխնոլոգիական կենտրոն» ընկերությունների խմբում:
Կենտրոնն այսօր համարվում է Հայաստանում և տարածաշրջանում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող խոշորագույն կազմակերպություններից մեկը: Կենտրոնի կազմի մեջ մտնող կազմակերպություններից ամենախոշորը' «Բումերանգ Սովթուեր» ընկերությունը, հիմնադրվել է ամերիկահայ գործարարների նախաձեռնությամբ և օժանդակությամբ 1992թ.: Ունենալով շոշափելի հաջողություններ միջազգային շուկաներում՝ կամզակերպությունը վերածվել է Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի, որի կազմի մեջ են մտնում այսօր նաև «Էներջայզ գլոբալ սերվիսիս» ՓԲԸ և «Գալլարի սիսթեմս» ՓԲԸ կազմակերպությունները:
Կենտրոնի թվով 100 բարձրակարգ ծրագրավորողները նախագծում և մշակում եմ նոր ծրագրեր, և մատակարարում ՏՏ ծառայություններ աշխարհով մեկ:
Կենտրոնի կարգախոսն է բարձր որակը և հետևողականությունը, որի շնորհիվ կենտրոնը ձեռք է բերել այնպիսի աշխարհահռչակ կազմակերպություններ ինչպիսիք են Atos, SAUR, XLN, Veolia Eau de Paris, Ariba, Jazz և այլ միջազգային կազմակերպություններ:
Աշխատանքային այցի ընթացքում նախարարը, ծանոթանալով «Գերազանցության տեխնոլոգիական կենտրոն» ընկերությունների խմբի գործունեությանն ու մասշտաբներին՝ խիստ կարևորեց այս կենտրոնի դերը ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մեջ: Նախարարը և նրան ուղեկցող այլ պաշտոնյա անձինք հաճելիորեն զարմացած էին նման կենտրոնի առկայությամբ ՀՀ-ում, հաշվի առնելով, թե ինչպիսի առաջատար և բազմակողմանի լուծումներ են այս ընկերություններում մշակվում, որոնք, ընդ որում, հիմնականում արտահանվում են դեպի եվրոպական պետություններ, ԱՄՆ և ՌԴ' պահպանելով իրենց առաջատարությունը նույնիսկ այդ շուկաներում:
«Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությունը դեռ 1992թ. համարվում էր շատ ռիսկային, այսօր ինձ մեծ գոհունակություն է պատճառում տեսնել կայուն զարգացումը այս հիմնադրված կազմկարպությունների և վերջիններիս ձեռք բերված հաջողությունները»,-ասաց Ռիչարդ Բեզջյանը:
Այցի ընթացքում նախարարին ներկայացվեցին ընկերությունների խմբի կողմից մշակված մի քանի նորարարական համակարգեր, որոնցից են «Gallery Systems» ընկերությանDoocat մոբայլ կոմերս պլատֆորմը և «Boomerang Software» ընկերությանMobiToWeb համակարգը:
Նախարարին ընձեռնվեց հնարավորություն անձամբ ստուգելու և փորձարկելու այս լուծումների
աշխատանքն ու հնարավորությունները: Doocat համակարգն առաջին անգամ տեսնելով' նախարարին հաջողվեց առաջին իսկ փորձից բջջային հեռախոսի մի քանի հպումով ձեռք բերել վիրտուալ I-phone հեռախոս: Ինչի արդյունքում ծագեցին մի քանի կոնստրուկտիվ գաղափարներ և առաջարկներ դրանց կիառությունների և հեռանկարների վերաբերյալ, ինչպիսի լավատեսական նոտայով և պլաններով էլ հանդիպումն ավարտվեց: Այս մասին հայտնում է «Բումերանգ Սովթուեր» ընկերությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել