HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը տեղակալների հետ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊՆ առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

«Շրջել եմ հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն:

Զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և կատարված այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Հանձնարարականներ եմ տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար»,- գրել է Սուրեն Պապիկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter