HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն Հրազդանի կիրճի ռեստորանային համալիրում. բերման են ենթարկվել մենեջերն ու բարմենը

Օգոստոսի 1-ին` ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող  ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
 
Օգոստոսի 2-ին` ժամը 00.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, վիճաբանելու կասկածանքով,  ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել համալիրի մենեջերին,  բարմենին և բաժին են ներկայացրել 15 և 16 տարեկան երկու տղաների:
 
Ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter