HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունը պահանջում է Սամվել Դարբինյանից բռնագանձել 7 անշարժ գույք և 165 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
  • 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավար ընտրվել է 1999թ․, այնուհետև 4 անգամ վերընտրվել է նույն պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2016թ.: Որդին՝ Աղասի Դարբինյանը, վարչական դատարանի դատավոր է 2010թ․-ից, մինչ այդ դատավոր է եղել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Լուսանկարում՝ Սամվել Դարբինյանը (արխիվային) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter