HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 մլն դրամ 

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում.  
  • 1 գույքի շուկայական արժեք.  
  • 1 չմարված ավանդի գումար.  
  • 1 գույքի վարձակալության վճարները՝ մինչև վճռի փաստացի կատարումը.
  • 26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
  • 42 միլիոն 279 հազար դրամ, որը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանի և որդու նկատմամբ իրականացվում է նաև քրեական հետապնդում։

Լուսանկարում՝ Հարություն Մանուչարյանը/©Hetq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter