Կարեն Գիլոյանը ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում:
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր փոխնախարարի հեռանալու մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ նախարարության և Գիլոյանի գործակցությունը կշարունակվի:
«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,- ասել է Անդրեասյանը:
Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից։
Մեկնաբանել