HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն;

«Արթուր Պողոսյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Դեսպանն իր խոսքում նույնպես կարևորել է Քննչական կոմիտեի հետ ունեցած ակտիվ գործընկերությունը և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցության շրջանակներում կազմակերպված Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացների, վերապատրաստումների արդյունավետությանը: 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել իրավական փոխօգնության ոլորտում արագ արձագանքելու համար և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը միմյանց հետ համագործակցելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter