HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճից 470 կգ սիգ է ապօրինի դուրս բերվել. ԲԸՏՄ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։

«Հունվարի 8-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։

Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ, 54 կգ «Սիգ» տեսակի ձուկ։

Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։ 

Հունվարի 9-ին, ժամը 2։15-ի սահմաններում Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410 կգ ապօրինի որսված «Սիգ» տեսակի ձուկը դիմել են փախուստի։

Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter