HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամառային գույներ»` գրաֆիկական աշխատանքների և տարազների ցուցադրություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) աջակցությամբ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 1-ին ՀԵՀ-ում կազմակերպել էին «Ամառային գույներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ բուհի ուսանողները ներկայացրել էին իրենց գրաֆիկական աշխատանքները և մոդելավորած հայկական ազգային տարազները։

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը ցուցահանդեսի բացման խոսքում նշեց, որ ակադեմիան գործունեության 16 տարիների ընթացքում ավելի քան 170 ներբուհական, միջազգային, հանրապետական ցուցահանդեսների է մասնակցել։ Բուհի ուսանողները մոտ 60 միջազգային ցուցահանդեսներից Հայաստան են վերադարձել բարձրակարգ դիպլոմներով։ Էդուարդ Սեդրակյանը նկատեց, որ նման ցուցադրություններում են ծնվում մեծ մրցույթները, այստեղ են կոփվում ստեղծագործողները, և այս փոքրիկ քայլերն են, որ տանում են դեպի միջազգային մեծ ասպարեզ։

«Ամառային գույներ» խորագրով ցուցադրությանը ներկայացվեց 6 ուսանողի 32 աշխատանք։ Միջոցառման նպատակն էր հնարավորություն տալ ուսանողներին ներկայացնել իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի, ինչպես նաև երիտասարդության շրջանում սերմանել սեր արվեստի ու գեղեցիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter