Պարգևատրման ֆոնդ՝ հարկադիր կատարողների համար
Կառավարությունն այսօր հաստատեց հարկադիր կատարողների խրախուսման մեխանիզմ։ Պարգևատրման ֆոնդ կձևավորվի, օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ կատարողները կպարգևատրվեն։
Ըստ գործադիրի՝ պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման կառուցակարգը բազմաշերտ է, ֆոնդի տրամադրման դրական պայման ընտրվել է հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարճված կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված վարույթների տոկոսային հարաբերակցությունը։
Պարգևատրման ֆոնդը կտրամադրվի, եթե 2023 թ․-ի հուլիսից 2024թ․-ի հունիս ընկած ժամանակահատվածում կատարողական վարույթներից կարճվածների թիվը մեծ է ընթացք տրվածների 40%-ից:
Ընդ որում, ցուցանիշն աճողական է, այսինքն՝ հաջորդ տարի տոկոսն ավելի մեծ պիտի լինի, ըստ Կառավարության՝ դա լրացուցիչ արդյունավետություն կբերի։
Պարգևատրման ֆոնդի չափը հավասար է նշված ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի 7,5%-ի և հաշվարկման ժամակահատվածի ու դրա նախորդ ժամակահատվածի դրական տարբերության 20%-ին։
Իսկ պարգևատրման կատարողական ծախսից գոյացող տոկոսը հաջորդ տարի նվազելու է՝ դրդելով ավելի շատ աշխատել ավելի շատ պարգևատրվելու համար։
Մեկնաբանել